211652_close_icon
views-count1144 դիտում article-date 16:36 13-05-2014

Ինձ համար միևնույնն է, թե ով կդառնա Իսպանիայի չեմպիոն. Անչելոտտի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Սելտա»-ից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր համար միևնույնն է, թե ով կդառնա Իսպանիայի չեմպիոն: Նշենք, որ այդ պարտությունից հետո «Ռեալ»-ը առաջնության ավարտից մեկ տուր առաջ զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Վերջին տուրում Իսպանիայի ուժեղագույն ակումբին կվիճարկեն «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն: « Ինձ համար միևնույնն է, թե ով կդառնա չեմպիոն: Դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Մենք այժմ պատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին»,-հայտարարել է Անչելոտտին: Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ռեալ»-ը կհանիդպի «Ատլետիկո»-ի հետ:

Նմանատիպ նյութեր