Չեմ կարծում, որ Իսպանիայի հավաքականը կրկին աշխարհի չեմպիոն կդառնա. Ֆիգու
Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծում է, որ իսպանացիները ի զորու չեն երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն հռչակվել:
« Չեմ կարծում, որ իսպանացիները կհաղթեն աշխարհի առաջնությունը: Նրանց ներկայիս թիմի խաղամակարդակը չի բավարարում նման մրցաշարում հաղթելու համար: Նրանց համար անհավանական բարդ կլինի կրկնել 2010 թվականի հաջողությունը»,-ընդգծել է Ֆիգուն: