8141 դիտում
13:08 31-12-2024
Այս դժվարին ժամանակներում, երբ ես գտնվում եմ անազատության մեջ, միևնույնն է, ձեր կողքին եմ, ձեր սերը, աջակցությունը և անվերապահ հավատն ինձ ուժ են տալիս. Արամ Ազատյան
Արամ Ազատյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ (փոխանցվել է փաստաբանների միջոցով:
Իմ շատ սիրելի արաբկիրցիներ, Արաբկիր վարչական շրջանի հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոները խորհրդանշում են նոր սկիզբ, հավատ, լավագույնի սպասումներ և միասնություն:
Արաբկիր վարչական շրջանը 2024 թվականին ունեցել է բազում նշանակալի ձեռքբերումներ, որոնց մասին կխոսեմ այլ առիթով:
Դրանցից ամենակարևորը` Մերգելյան զբոսայգու վերականգնումն ու վերակառուցումն էր, հանգստի այս հրաշալի գոտու վերադարձը մեր բնակիչներին, որն իրականացնելը տասնյակ տարիներ անհնար էր թվում:
Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Գեղամ Կարապետյանին, Դավիթ Բալասանյանին, ծրագրի մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր անգամ փոքրիկ ներդրում են ունեցել նախագծի իրականացման հարցում։
Այս դժվարին ժամանակներում, երբ ես գտնվում եմ անազատության մեջ, միևնույնն է ձեր կողքին եմ:
Ձեր սերն, աջակցությունը և անվերապահ հավատը ինձ ուժ են տալիս: Միասին մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու գրանցել տեսանելի հաջողություններ։
Գիտեմ ունեք բազմաթիվ հարցեր: Վստահ եղեք դրանք բոլորն ունեն պատասխաններ: Արդարությունը կվերականգնվի:
Թող 2025 թվականը լինի խաղաղության, նոր հնարավորությունների և առաջընթացի տարի:
Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, քաջառողջություն, ջերմություն և երջանկություն ձեր ընտանիքներին:
Սիրով ձեր` Արամ Ազատյան
Հ.Գ. Արամ Ազատյանի համաձայնությամբ՝ նրա ֆեյսբուքյան անձնական օգտահաշիվը կառավարվելու է ազգականի կողմից։

Նմանատիպ նյութեր
874 դիտում
20:10 26-01-2025
Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված. Գարեգին Բ
Այս բաժնից
1363 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով