Զիդանը կհեռանա «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արքայական ակումբից», որպեսզի սկսի ինքնուրույն մարզչական կարիերա, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Ներկայումս Զիդանը հանդիսանում է Կառլո Անչելոտիի օգնականը: Ֆրանսիացի մասնագետը հաջորդ մրցաշրջանից կարող է մարզել «Մոնակո»-ն: