211652_close_icon
views-count1218 դիտում article-date 18:10 01-08-2014

Դիեգո Լոպեսը կհեռանա «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը այս ամռան ընթացքում կհեռանա «Աքրայական ակումբից», հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Առաջիկա երկուշաբթի օրը մադրիդյան ակումբը պայմանագիր կկնքի Կոստա Ռիկայի հավաքականի և «Լևանտե» դարպասապահ Կեյլոր Նավասի հետ, ով դարձավ ավարտված աշխարհի առաջնության լավագույն դարպասպահներից մեկը: Այդ առթիվ «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշել է բաժանվել Դիեգո Լոպեսից, ում պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Սպասվում է, որ կողմերը երկկողմ համաձայնությամբ կխզեն պայամանագիրը: Լոպեսի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակո»-ն:

Նմանատիպ նյութեր