Խեդիրան հունվարին կհեռանա «Ռեալ»-ից
«Ռեալ»-ի կիսապաշտպանը Սամի Խեդիրան որոշել է հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ իր ներկայիս ակումբից:
Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը իր կարիերան կշարունակի Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ին, «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը:
«Արքայական ակումբը» իր հերթին շահագռգռված է ֆուտբոլիստին տրանսֆերի հանել հունվարին, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խեդիրան Մադրիդից հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով: