Օբաման և Օլանդը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
ԱՄՆ֊ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Զրույցի ընթացքում Օլանդը հայտարարել է, որ եթե ՌԴ֊ն ի վիճակի չլինի հարթել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ապա դրա դեմ նոր միջոցներ կկիրառվեն, ընդգծում է գործակալությունը։
Նախագահները նաև քննարկել են պետություն միջազգային դիտորդներ ուղարկելու անհաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան ռուս գործարարների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում։