Օլանդը մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկելու է Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Channel News Asia֊ն։
Ըստ Օլանդի խոսքերի՝ նա Պուտինին հրավիրել է հունիսի 6֊ին Նորմանդիայում կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների 70-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նա ընդգծել է, որ զրույցի գլխավոր թեման Ուկրիանայի ճգնաժամն է լինելու։