1186 դիտում
13:08 23-04-2014
Բնապահպանները կրկին համախմբվել են
Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն է, ուստի բնապահպանները ևս մեկ անգամ ավելորդ չեն համարում բարձրաձայնել բնապահպանական առկա խնդիրների մասին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար՝ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար՝ համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի ներկայացում:
Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչկառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «ԳԷՀ» փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության արդյունավետությունը համապատասխան գործիքների և մասնակցության էլեկտրոնային հարթակի մշակման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման ճանապարհով:
Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:
Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը նշեց, որ Երկիր մոլորակի օրը կազմակերպվող նմանաբնույթ միջոցառումները պետք է ավանդական դառնան՝ բնապահպանական ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև տվյալ ոլորտում գրանցված բացթողումներն ու առաջընթացներն ընդգծելու համար:
Աիդա Իսկոյանը խոսեց ծրագրի նպատակների, իրականացման գործընթացում իրականացվող միջոցառումների ու ակնկալվող արդյունքների մասին: Այնուհետև կենտրոնի իրավաբան-փորձագետ Հեղինե Հախվերդյանը ներկայացրեց հասարակության մասնակցության վերաբերյալ օրենսդրության վերլուծության որոշ մանրամասներ ու ծրագրի շրջանակներում իրականացված հարցման արդյունքները:
Քննարկման մասնակիցներից ոմանք Երկիր մոլորակի օրվան նվիրված մի շարք զեկույցներ կարդացին, որոնք հիմնականում վերաբերում էին հողերի պահպանության, թափոնների հեռացման, հողերի պահպանության ոլորտում պետական վերահսկողության, ոլորտի միջազգային կարգավորման և այլ հիմնախնդիրների:
Քննարկման կազմակերպիչները վստահ են, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կձևավորվեն համապատասխան հզորություններ ՀԿ-ների իրազեկված մասնակցության համար և կամրապնդվի կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտը:
Հավելենք, որ զեկույցներից հետո մասնակիցների միջև ակտիվ քննարկում ծավալվեց, որի արդյունքում Էկոիրավունքի կենտրոնի ղեկավարը նշեց, որ ակնկալում է բոլոր շահագրգիռ կառույցների լայն արձագանքը՝ խնդիրը կարգավորելու և բավարար արդյունքներ գրանցելու համար:
Նմանատիպ նյութեր
1868 դիտում
14:28 24-03-2014
Բնապահպանները բաց նամակով դիմել են հանքարդյունաբերական միջազգային համաժողովին մասնակցող փորձագետներին
2800 դիտում
16:37 27-06-2017
Սևանից հավելյալ 100 մլն. խմ ջրառի առաջարկն այլ նպատակ ունի. բնապահպանները քննադատում են
1671 դիտում
10:16 19-12-2019
Բնապահպանները մտահոգված են սպասվող փոփոխություներով. «Ժամանակ»
Այս բաժնից
931 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
586 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2089 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել