Երևանում արդեն շատերը, այդ թվում՝ երեխաները, գիտեն Պարեկային ծառայության «Խաղաղության աղավնուն»․ երեխաները դեպքի վայրում անկեղծ զրույցի բռնվեցին նրա հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում կան բազմաթիվ մականունավոր մարդիկ, այդ թվում պաշտոնյաներ, օլիգարխներ, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, մարզական ու մշակույթային գործիչներ, անգամ ուժային կառույցների աշխատակիցներ։
Շատերին տված մականունը մինչև իրենց կյանքի վերջ այդպես էլ հանրությունը օգտագործում է։
Կան շատ մարդիկ, որոնց մականունները համընկնում են նրանց կյանքին ու գործունեությանը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը պարեկային ծառայության գործունեության սկզբից դեռ աչքի է ընկել իր մարդասեր լինելու տեսակով ու իզուր չէ, որ կարճ ժամանակում նրան վարորդները, որպես մականուն տվել են «Խաղաղության աղավնի» ու այդ անունը նրան տվել են այն բանի համար, քանի որ ծառայության ընթացքում ամենաթեժ կետերում կարողացել է կարճ ժամանակում հանդարտեցնել կրքերը, որ միմյանց հետ վիճաբանող կողմերը վերջում ներողություն են խնդրեն, ժողովրդի լեզվով ասած բարիշեն և այդ ամենը շնորհիվ Գ․ Եփրեմյանի։
Օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքի ժամանակ վաշտի հրամանատարին էին մոտեցել մի քանի երեխաներ ու զրույցի էին բռնվել նրա հետ, ասելով․
«Մեր պապաների պատմածներից ենք իմացել, որ Դուք պարեկների «խաղաղության աղավնին եք»։
Նաև անկեղծացել էին, որ ճիշտ է իրենք մեծանան սպորտսմեն, երաժիշտ, բժիշկ, կամ զինվորական են դառնալու, բայց կյանքը մեծ է, մեկ էլ տեսար, որոշեցին պարեկ դառնալ։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի