211652_close_icon

Պարոնա՛յք, տապալել եք քաղաքի կառավարումը. հետաձգվել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը. Մանուկ Սուքիասյան

views-count1447 դիտում article-date 12:58 18-09-2025
Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տալու Երևանի քաղաքապետարանին, որ վերջինս 45 հատ նոր տրոլեյբուս եւ 104 հատ նոր վերելակ գնի։ Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Տիկնայք եւ պարոնա՞յք։ Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։

Չի’ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը։

Նաեւ գույքահարկի ավելացման հաշվին 2025թ. քաղաքային բյուջեն 2024թ. բյուջեից ավել է 34,5 միլիարդ դրամով։ Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր