211652_close_icon

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս. 3 վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2686 դիտում article-date 14:54 18-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել բետոնե ջրատար խողովակի մոտ: 
 
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտոգործելով հատուկ տեխնիկա: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Տեղում են նաև համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա հերթապահի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր