Գողություն՝ Երևանում. Ներքին Չարբախում թալանել են «BMW» մակնիշի ավտոմեքենան՝ տանելով ավտոմեքենայի անիվները՝ անվահեծերով, հայելիները, հովացման համակարգի ծածկոցը և թափարգելի կանթերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ 1-ին փողոցի տներից մեկում գողություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆայել Պռազյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են նշված փողոցի տներից մեկում կայանված, Երևանի բնակիչ 37-ամյա Մհեր Պ.-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան:
Տականքը կամ տականքները ավտոմեքենայի վրայից գողացել են 4 անիվները՝ անվահեծերով, հայելիները, հովացման համակարգի ծածկոցը և թափարգելի կանթերը:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։