Վթարից 18 օր անց մահացել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մահացել է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկը:
Հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դիլիջանում վթարի են ենթարկվել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները։
Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները։
«Toyota Land Cruiser»-ի մեջ եղել են վարորդ Կ. Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա. Սեդրակյանը, Կ. Սեդրակյանը և Տ. Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջիններս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռներն են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ավետիսյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ երեկ՝ օգոստոսի 30-ին, Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Պարզվել էր, որ «Hyundai X35»-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Գոռ Ս․-ն, իսկ «Toyota Land Cruiser»-ը վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն։ Վթարի հետևանքով «Հյունդայի» վարորդ Գոռ Ս․-ն, վերջինիս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Նաիրա Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Մարիա Վ․-ն, 37-ամյա Լուսինե Վ․-ն և «Toyota»-ի վարորդ Կարեն Ս․-ն, վերջինիս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 40-ամյա Լիլիթ Ջ․-ն, 12-ամյա Կ․ Ս․-ն և 6-ամյա Տ․ Ս․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։
Վիրավորների առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և այդ պահին նշված վայրով անցնող Երևանի թիվ 4-րդ ենթակայանի բժիշկ-ռեանիմատոլոգ Վահե Գևորգյանը, ով մինչ Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների ժամանումը անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերել գրեթե բոլոր վիրավորներին, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժիշկները վիրավորներին տեղափոխել էին Դիլիջանի բժշկական կենտրոն։
«Armlur»-ի տեղեկություններով, վիրավորների մեջ էին ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։