2824 դիտում
16:37 27-06-2017
Սևանից հավելյալ 100 մլն. խմ ջրառի առաջարկն այլ նպատակ ունի. բնապահպանները քննադատում են
Մի խումբ բնապահպան ՀԿ-ներ այսօր հրավիրված ասուլիսին քննադատել են ՀՀ կառավարության` Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի առաջարկը:
«Սևանին հարվածելը սրբապղծություն է: Ես համարում եմ, որ Սևանը Հայաստանում տիեզերքի աչքն է, և ինչպես մենք կվերաբերվենք Սևանին, այնպես էլ Սևանը կվերաբերվի մեզ»,- Կարինե Դանիելյանն այսօր մամուլի ասուլիսին անհիմն համարեց
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ կառավարության կողմից բնությունը կապիտալիզացնելու միտում է նկատում:
«Մեր դժբախտությունները հենց գալիս են դրանից, ամեն ինչ կապիտալիզացվել է, և մնացել են վերջին մասունքները: Ամեն ինչ արվում է ի վնաս բնության, և ինչ-որ մարդիկ հարստանում են: Իրենց սեփականությունը պաշտպանելու համար ամեն ինչ անում են, որ Սևանի մակարդակը չբարձրանա: Մեր պայքարը ոչ միայն այս որոշման դեմ պետք է լինի, այլ բնության կապիտալիզացման, քանի որ դա անթույլատրելի է»,- ասաց Նազելի Վարդանյանը:
Ըստ նրա՝ պայքար է գնում, որ Սևանի ջրի մակարդակը իջեցվի, քանի որ այնտեղ անօրինական կառուցապատումներ կան:
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը և փորձագետ Սեյրան Մինասյանը ևս խիստ քննադատեցին կառավարության առաջարկը: Սեյրան Մինասյանը կեղծիք համարեց Ջրային պետական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ ջրի բարձրացումը տեղի է ունեցել առաջանցիկ տեմպերով:
«Ես կարծում եմ, որ պետք է դատարան դիմենք՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այդ կեղծիքների հեղինակներին»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
487 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը