211652_close_icon
views-count1700 դիտում article-date 21:05 22-04-2014

Ցեղասպանության չուսումնասիրված հետևանքները

Ցեղասպանությունը նկատելի ազդեցություն է ունեցել ցեղասպանություն ապրած ժողովրդի առողջության վրա, լրջորեն ազդել ժողովրդի վարքաբանության վրա: Ահռելի կորուստները լուրջ սթրեսի և դեպրեսիայի պատճառ են եղել: Հոգեբանական այդ ցնցումների հիշողությունը փոխանցվել է գեներով, և հետագա սերունդների մոտ արտահայտվել տարբեր հիվանդությունների տեսքով: Անցյալ դարի 30-ականներին ծնվածների շրջանում Պարբերական հիվանդությամբ (Երևանյան հիվանդություն) տառապողների թիվը կրկնապատկվել է: Մինչ այդ 1000 մարդուց 20-ն էր տառապում այդ հիվանդությամբ, իսկ 50-ականներին 1000-ից 40-ը: Պարբերական հիվանդության ախտանիշներն են անբացատրելի ցավ մարմնի տարբեր մասերում և բարձր ջերմություն: Այդ պարբերական ցավերի ռենտգեն պատկերը նույնն է, ինչ սթրեսի ժամանակ առաջացող պատկերը՝ մեկ տարբերությամբ, որ սթրեսի ժամանակ ցավեր չեն լինում: Ցեղասպանությունը լրջորեն ազդել է աչքերի հայացքի վրա: Մարդկանց աչքերում անբացատրելի տխրություն ու թախիծ կա: Մարդն անձնապես տխուր չի, նույնիսկ տխրելու պատճառ չունի, սակայն հայացքը տխուր է, ինչպես կորուստ ունեցողինը: Կեցվածքում նույնպես նկատելի է դեֆորմացիա: Մարդկանց մեջքը կորացած է, ինչպես մեծ կորուստ ունեցողինը: Մարդն անձնական կորուստ չի ունեցել, սակայն մեջքն ակամա կորացնում է և ընդունում ընկճված տեսք: Ցեղասպանության հոգեբանական հետևանքներից է նաև անբացատրելի հակվածությունը արտագաղթելու նկատմամբ: Մարդն անընդհատ ուզում է գաղթել, կամ գաղթելը համարում է փրկություն: Ճիշտ է, արտագաղթը սոցիալական հիմնավոր պատճառներ ունի, սակայն տարօրինակ է, որ մարդկանց մի զգալի մասը գաղթելու այլընտրանքը իրական չի համարվում, ինչպես իրական չէին համարում ցեղասպանության տարիներին: Այսպիսով ներկայիս արտագաղթի պատճառներից մեկն էլ այն է, որ մարդու գենի մեջ տեղավորվել է գաղթելու միտքը, որը սկսում է իշխել այն ժամանակ, երբ մարդը մրցակցություն կամ վտանգ է զգում: Արդպիսով, ցեղասպանության հետևանքով առաջացած հիվանդությունների, ֆիզիկական դեֆորմացիաների և այլ անբացատրելի առողջական շեղումների հետևանքով ներկայում հասարակության մի մասը գտնվում է դեպրեսիայի մեջ: Առաջին հայացքից այդ դեպրեսիան պատճառներ չունի, սակայն մարդիկ ակամա դառնում դանդաղաշարժ, անհամարձակ, չնախաձեռնող, կասկածամիտ: Մի մասը չարանում են այնպիսի բաների վրա, որի վրա նույնիսկ կարելի էր ուշադրություն չդարձնել, կամ անտարբեր մնում այնպիսի կարևոր խնդիրների նկատմամբ, որոնց անպայման կարձագանքեր ցանկացած առողջ մարդ: Այնպես որ, Ցեղասպանության հետևանքները միայն մարդկանց և հայրենիքի կորուստը չէ: Ցեղասպանության հետևանքներն արտահայտվում են նաև այսօր՝ ի դեմս սոցիալական և առողջապահական բազմաթիվ խնդիրների: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց դուրս գան ցեղասպանության պատճառով ժողովրդի գենետիկ հիշողության մեջ մնացած խնդիրները, սակայն ներկայում այդ խնդիրները խիստ մտահոգիչ են պետության և միջազգային հանրության համար, և համապարփակ լուծում են պահանջում: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր