211652_close_icon
views-count822 դիտում article-date 21:53 27-05-2015

Հայոց ցեղասպանության հետևանքները ներկայացնող ֆիլմը ներկայացվելու է կինոփառատոններին. Տեսանյութ

«Հայաստանը շարունակում է երգել մեր սրտերում» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է առցանց տարբերակով: Ֆիլմը ցուցադրվելու է անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հայերեն և ֆրանսերեն լեզուներով: Նախագիծը պատկերում է հայ ժողովրդի՝ իր մշակույթի և ինքնության պահպանման կարողությունը՝ անկախ Ցեղասպանության հետևանքներից: Վերջին ամիսների ընթացքում ֆիլմի պրոդյուսերները կապ են հաստատել Սփյուռքի բազմաթիվ համայնքների հետ և հավաքել ազգային պարերի, երգերի, հայերեն սովորող երեխաների, քարոզ կարդացող քահանաների, արարողությունների, ազգային խոհանոցի յուրահատուկ կադրեր, ինչպես նաև հարցազրույցներ ունեցել Բուենոս Այրեսում, Սան Պաոլոյում, Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, Փարիզում, Լիոնում և Ռիո դե Ժանեյրոյում ապրող անհատների և համայնքների հետ: Ֆիլմն ամբողջությամբ ֆինանսավորվել է հանգանակութուններով ընդամենը մեկ ամսվա ընթացքում: 52 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացվելու է կինոփառատոններին հունիս ամսից, իսկ մեծ էկրաններում հայտնվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր