1273 դիտում
13:50 21-04-2015
«Կոչումով բժիշկ». ցեղասպանության հետևանքները մարդու հոգեկան առողջության վրա. տեսանյութ
«Ադա Թադևոսյան» անունը շատերի համար բավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս պատկերացում կազմելու մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման մասին: Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության հիսունից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը:
«Կյանքը կազմված է սթրեսներից և դրանց շարունակական հաղթահարումից»,- ասում է հոգեբույժը` ժպտալով ավելացնելով հոգեբույժների շրջանում տարածված մի ասույթ. «մի անգամ Աստված հարցնում է Նոյին` տառապում ես Նոյ, ուրեմն մարդ ես դառնում»:
Սթրեսն օրգանիզմի ընդհանուր ոչ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների հանդեպ, որի առաջացման պատճառների և հաղթահարման մասին Ադա Թադևոսյանը գիտի գրեթե ամեն ինչ:
Նրա գնահատմամբ` դինաստիան, տոհմը սոցիալական գնահատականն է մեկ փրկված կյանքի: Պատահական չէ, որ ընտանիքի պատմությունը նա սկսում է հորից Սիմոն Թադևոսյանից: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը ծնվել էր Արևմտյան Հայաստանի Տրապիզոն նահանգում: Սիմոնը ճակատագրի բերումով հայտնվում է մանկատանը, Մեծ եղեռնից շատ մազապուրծների նման անցնում բազում դժվարությունների միջով:
Պատմական հայրենիքում 1910թ. ընտանեկան լուսանկարը կարծես առ այսօր, 100 տարի անց, խորհրդանշում է գաղթի ճանապարհը, ահը, սարսուռը, պատմական հայրենիքը կորցնելու ամբողջ ցավը, որոնք Ադա Թադևոսյանի համոզմամբ` անջնջելի հետք են թողնում մարդու գենետիկ հիշողության մեջ` փոխանցվելով սերնդեսերունդ:
Այդ մասին են վկայում նաև տրասնգեներացիոն հետազոտությունները, որոնք նույնպես վկայել են սերունդների ճակատագրի, «կյանքի սցենարի» վրա ցեղասպանության ազդեցության փաստի մասին: Այն վնասները, որոնք ստանում են մարդիկ այնպիսի հասարակական աղետի ժամանակ, ինչպիսին է ցեղասպանությունը իրենց հետք են թողնում հաջորդող երեք-չորս սերունդների վրա:
Բժիշկի ուղին են ընտրել նաև անվանի հոգեբույժի երեխաները: Նրա ավագ որդին` Արթուր Գրիգորյանը ԱՄՆ-ում պահանջված նյարդավիրաբույժ է, ով մեծ ներդրում ունի Հայաստանում մի շարք կրթական և առող5ապահական ծրագրերի, մասնավորապես Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի բացման գործում:
Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներն անգամ հեռավոր Ամերիկայում բարձր են պահում Հայաստանի պատիվը: Հեղինակավոր ամսագրերի շապիկին պարբերաբար հայտնվող Ռուբեն Գրիգորյանը` Ադա Թադևոսյանի կտրսեր որդին, ևս ընտրեց բժիշկի մասնագիտությունը:
Շուրջ տասը տարի է նա զբաղվում է ակնաբուժությամբ, կամ ինչպես ինքն է բնորոշում «սիրած գործով»:
Ռուբեն և Արթուր Գրիգորյանների քույրը` Աննան, այժմ նույնպես ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի անգլո-իսպանական ֆակուլտետը, դրանից հետո ուսումը շարունակել նույն բուհի երևանյան տնտեսական մասնաճյուղում: Արտերկրում բնակելու տարիներին նա նույնպես որոշել է կապել իր կյանքը բժշկության հետ: Քննություններն հանձնելուց հետո նա կհաստատի իր բժիշկի դիպլոմը` մասնագիտանալով նյարդաբանության կամ մանկական բժշկության ոլորտում:
Նախագծի տեքստային և վիդեո ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1103 դիտում
16:29 05-09-2014
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին հանձնեց «Կոչումով բժիշկ» նախագծի 4-րդ թողարկումը. տեսանյութ
1401 դիտում
12:24 07-10-2014
«Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների բժշկական ընտանիքին. տեսանյութ
Այս բաժնից
625 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
937 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան