Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Մանասյանը նույնպես նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի համար կիսաեզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճեցՆարեկ Մանասյանը: 81 կգ քաշային մեր բռնցքամարտիկը 1/4 եզրափակչում գեղեցիկ ոճով առավելությանբ հասավ լեհ Ռաֆաել Ստասզևսկու նկատմամբ: Ի դեպ Նարեկը հաղթեց բացահայտ առավելությամ՝ ավելին երրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց իր մրցակցին: Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև Անուշ Գրիգորյանը, ով վստահ հաղթանակ էր տոնել անգլիացի Կրիստալ Բարկեռի նկատմամբ :
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված մարզիկները հնարավորություն կստանան մասնակցել Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն