211652_close_icon
views-count1781 դիտում article-date 00:12 21-04-2014

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. Նարեկ Մանասյանը 1/4 եզրափակիչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում ապրիլի 20-ին կայացել են 1/8 եզրափակիչ մենամարտերը: Ասպարեզում մնացած մեր երեք մարզիկներից ռինգ դուրս եկան 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը և 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ժորա Համազարյանի մրցակիցը ուզբեկ Իկոբոլջան Խոլդարովն էր: Հայ և ուզբեկ մարզիկների մենամարտն անցավ հավասար պայքարում, սակայն մրցավարներն այնուհանդերձ նախապատվությունը տվեցին Խուլդարովին: Իսկ ահա 81 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Մանասյանը գեղեցիկ ոճով առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Յուռգեն Ուլդադաջի նկատմամբ: Ապրիլի 21-ին Նարեկը կանցկացնի իր երրորդ մենամարտը և կփորձի նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը , ով 1/8 եզրափակչում հաղթել էր աշխարհի չեմպիոն Յուան Չանգին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր