Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Կարեն Տոնականյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը քիչ առաջ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ միաժամանակ ապահովելով աշխարհի առաջնության ուղեգիր:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: