Բռնցքամարտի ԵԱ․ Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ
92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միխալեկի հետ։
Նարեկը ժամանակից շուտ հաղթանակ տարավ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Մենամարտից հետո Մանասյանին շնորհավորել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և մասնագիտական մի քանի խորհուրդ տվել նրան: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի մեկնարկում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Անգլիայի ներկայացուցչի նկատմամբ, Գուրգեն Մադոյանը հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը՝ բոսնիացի Յուրայ Սոլիդային։