ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստի օրը փոխվել է. Ապրիլի 13-ին պարզ կլինի 13-րդ վարչապետի անունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստը տեղի կունենա, ոչ թե երկուշաբթի` ապրիլի 14-ին, այլ կիրակի` ապրիլի 13-ին:
14.00-ին կսկսվի ԳՄ նիստը, որին կհաջորդի խորհրդի նիստը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ի ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել էր, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ապրիլի 14-ին նախատեսված ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո, սակայն ինչպես արդեն նշեցինք նիստի օրը տեղափոխվել է եւ վարչապետի անունը հայտնի կդառնա ապրիլի 13-ին:
ՀՀԿ-ից եւս հաստատեցին SHAMSHYAN.com-ի տեղեկությունը: