2362 դիտում
18:00 11-04-2014
Ինչու՞ ապրիլի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստում չհայտարարվեց վարչապետի անունը
Հայաստանում այս օրերին ստեղծվում է ապագա քաղաքական կոնյուկտուրայի իրավա-քաղաքական պատկերը: Այսինքն, Հայաստանում ընթանում է իշխանությունների որոնման նոր գործընթաց: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում առաջին քայլը վարչապետի հրաժարականն էր, երկրորդ քայլով գործող նախագահի այն հայտարարությունն էր, թե չի պատրաստվում նախագահական ընտրություններին առաջադրվել եւ չի ստանձնի վարչապետի պաշտոնը, եթե սահմանադրական բարեփոխումներ տեղի ունենան: Իսկ երրորդով սահմանադրական բարեփոխումներ են առաջարկվում:
«Այս կոնտեքստում պետք է դիտարկել, որ նրանք, ովքեր Հայաստանում փորձում են ձեւավորել այդ իշխանությունը, որոշակի հստակեցումներ են մտցնում: Դրա համար էլ նրանք չեն շտապում այս հարցում: Ինչ վերաբերում է կոնկրետ անձերին, ապա դեռեւս հստակ չէ, թե ապագա վարչապետը լինելու է ժամանակավո՞ր, թե՞ երկարատեւ է ստանձնելու այդ պաշտոնը, այսինքն` խորհրդարանական ընտրություններից հետո նույնպես ինքն է լինելու: Հիմա այդ հստակեցման հարցն է գնում, դրա համար էլ որոշակի ուշացումներ կան»,- մանրամասնեց փորձագետը:
Դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ ինչպես կանխատեսվում է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վարչապետ կնշանակվի՞, թե՞ ոչ, ասաց. «Դա կախված է նրանից, թե ապագա վարչապետը ինչ գործառույթ է իրականացնելու: Եթե լինելու է վարչապետ՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվի, իսկ եթե երկարատեւ նշանակում կատարվի, ապա ամենայն հավանականությամբ մեկ ուրիշի կնշանակեն»:
Նմանատիպ նյութեր
5032 դիտում
22:34 11-04-2014
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստի օրը փոխվել է. Ապրիլի 13-ին պարզ կլինի 13-րդ վարչապետի անունը
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը