4335 դիտում
22:23 19-01-2017
ՀՀԿ-ն դեռ չի որոշել ցուցակի առաջին համարին. խորհրդի նիստի օրը հայտնի է
Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝ ով է լինելու ցուցակի առաջին համարում։
Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու, ով չի լինելու, ով է լինելու առաջին համարը, կքննարկենք խորհրդի նիստից հետո, կքննարկենք հունվարի 26-ին կայանալիք խոհրդի նիստից հետո:»,- ասաց նա։
Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են հիմնականում առաջիկա ընտրություններում մասնակցության ձևաչափի հետ կապված հարցեր. «Քննարկել ենք ներկուսակցական, ներքաղաքական, քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր, ընտրությունների հետ կապված ծրագրի, ռազմավարության, մարտավարության, մեր թեկնածուների հետ կապված խնդիրներն ենք քննարկել, անդրադարձ է եղել խորհրդի ապագա նիստին, խորհրդի անդամների և նոր անդամների քննարկում է եղել, ներկուսակցական երկարատեւ աշխատանք է տեղի ունեցել այսօր»։
Նա հավելեց, որ քարոզչական խումբը և շտաբի կառուցվածքը հայտնի կլինի փետրվարին։
«Կազմակերպչական աշխատանքները սկսվել են, բայց դեռ չեն ավարտվել, մինչև փետրվար ամիսը մենք կներկայացնենք մեր շտաբի ղեկավարին, շտաբի կառուցվածքը, իսկ փետրվարի 6-16-ն էլ օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնենք ԿԸՀ»,- ասաց նա։
Էդուրադ Շարմազանովը նշեց նաև, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել։
Նմանատիպ նյութեր
13731 դիտում
09:22 19-10-2018
ՀՀԿ-ն որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին. Ովքեր են ցուցակի առաջին հինգ անդամները. «Ժամանակ»
7951 դիտում
09:17 11-01-2017
ՀՀԿ կանայք դեմ են, որ նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն. «Ժամանակ»
5074 դիտում
22:34 11-04-2014
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստի օրը փոխվել է. Ապրիլի 13-ին պարզ կլինի 13-րդ վարչապետի անունը
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է