211652_close_icon
views-count4269 դիտում article-date 21:42 09-04-2014

Ավտովթարի հետևանքով 2 դերասանների մահվան մեջ մեղադրվող վարորդ Տիգրան Ասոյանի մեղադրական ճառը կհրապարակվի հաջորդ շաբաթ

Այսօր՝ ապրիլի 9-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում անցկացվեց Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Տիգրան Ասոյանի դատավարության հերթական նիստը, ով մեղադրվում է այն բանում, որ իր կողմից վարած ավտոմեքենան վթարի ենթարկելուց հետո մահացել էին 2 հոգի: Դատական նիստը վարել է նշված դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը: Նիստի ժամանակ դատարանը լսեց երեք վկաներին: Վկաներից մեկը նախնական ցուցմունքի ժամանակ հայտնել էր, որ մահացած դերասան Ջ. Նիկոլյանը վարորդին զգուշացրել էր արագ վարելու վերաբերյալ, սակայն այսօր հակառակ ցուցմունք տվեց, որին ի պատասխան հայտնեց, որ գուցե հիմա մոռացել է լավ չի հիշում, դատարանը հիմք ընդունեց նախնական ցուցմունքը: Հնարավորություն տրվեց իր կարծիքն արտահայտվելու ավտովթարի հետևանքով մահացած դերասան Ջիվան Նիկոլյան իրավահաջորդ Սամվել Նիկոլյանի: Նա խոսեց փաստերով,աշխատելով ապացուցել մեղադրյալի մեղավորության աստիճանը նրա անմարդկային վերաբերմունքը անհոգի անսիրտ լինելը: Սամվել Նիկոլյանը դատարանին ներկայացրեց իր որդուն հասարակության մեջ ով լինելը,նրա մարդկային նկարագիրը: Դատախազի կողմից ներկայացվեց ավտոմեքենայի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը,որը փաստեց մեքենայի սարքին վիճակը: Տիգրան Ասոյանի վերաբերյալ մեղադրական ճառը ընթերցելու համար դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/old/arm/2013-12-06-accident.html]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել էր: [url=https://shamshyan.com/old/arm/from/454/M9DyXmj0em.html]Հիշեցնենք[/url], որ հունվարի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ջիվան Նիկոյանի ծնողները բարձրաձայնում էին իրենց բողոքը, որը վերաբերում էր քննիչի կողմից իրենց նկատմամբ անհարգալից ու արհամարհական վերաբերմունքի հետ: Ծնողներին ավելի շատ վրդովեցրել էր այն, որ քննիչը ոչ մի տեղեկություն չէր տալիս իրենց քրեական գործի ընթացքի մասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր