5524 դիտում
21:39 25-02-2014
Արտաշատի դատարանում սկսվում է 2 դերասանների մահվան մեջ մեղադրվող 34-ամյա Տիգրան Ասոյանի դատավարությունը
Վաղը ` փետրվարի 26-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Տիգրան Ասոյանի դատավարությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մեղադրվում է այն բանում, որ իր կողմից վարած ավտոմեքենան վթարի ենթարկելուց հետո մահացել էին 2 հոգի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով դատական նիստը վարելու է նշված դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 18-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը միջնորդությամբ դիմել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանի նկատմամբ:
Նշված դատարանի դատավոր Արտաշ Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշել էր բավարարել քննիչի միջնորդությունը, և Տ. Ասոյանը տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես հայտնել էր Գ. Շամշյանը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել էր: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ են, ովքեր մեկնում էին Քյարքի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու, որը փորձում է պարզել SHAMSHYAN.com-ը, սակայն դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վերջիններս նկարահանվում էին ռուսական ինչ-որ հեռուստաընկերության կողմից նկարահանվող սերիալում:
[url=https://shamshyan.com/old/arm/from/454/M9DyXmj0em.html]Հիշեցնենք, որ հունվարի 11-ին [/url]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ջիվան Նիկոյանի ծնողները բարձրաձայնում էին իրենց բողոքը, որը վերաբերում էր քննիչի կողմից իրենց նկատմամբ անհարգալից ու արհամարհական վերաբերմունքի հետ: Ծնողներին ավելի շատ վրդովեցրել էր այն, որ քննիչը ոչ մի տեղեկություն չէր տալիս իրենց քրեական գործի ընթացքի մասին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5982 դիտում
21:40 16-04-2014
Դերասանների մահվան մեջ մեղադրվող 34-ամյա վարորդը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման