211652_close_icon
views-count3523 դիտում article-date 14:23 19-01-2016

26-ամյա Էդգարը մեղադրական ճառը լսելիս ձեռքի տակ ընկածը նետել է մեղադրողների ուղղությամբ եւ ոչ միայն

26-ամյա Էդգար Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով հերթական դատական նիստի ընթացքում գործով մասնակցող մեղադրող` Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռուդիկ Ռոբերտի Արամյանի կողմից մեղադրական ճառը հրապարակելուց հետո, չհաշտվելով իր նկատմամբ վերջինիս միջնորդած պատճաչափի հետ, ոտքի կանգնելով` սկսել է բարձրաձայն խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնել սպառնալիքներ տակ դատաքննության ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնող մեղադրողի հասցեին, որի ընթացքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, վերցնելով սեղանին դրված մետաղյա շրջանակով ակնոցը՝ այն նետել է մեղադրողների ուղղությամբ, որը, դիպելով պատին, կոտրվել է: Դրանից հետո ուղեկցող ոստիկանները փորձել են կարգի հրավիրել Էդգար Կարապետյանին, սակայն վերջինս շարունակել է հայհոյել և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ տալ մեղադրող Ռուդիկ Արամյանի և նրա մերձավորների նկատմամբ, որից հետո դուրս է բերվել դատարանի դահլիճից: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր