211652_close_icon
views-count6009 դիտում article-date 21:40 16-04-2014

Դերասանների մահվան մեջ մեղադրվող 34-ամյա վարորդը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Այսօր՝ ապրիլի 16-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում անցկացվեց Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Տիգրան Ասոյանի դատավարության հերթական նիստը, ով մեղադրվում է այն բանում, որ իր կողմից վարած ավտոմեքենան վթարի ենթարկելուց հետո մահացել էին 2 հոգի: Դատական նիստը վարել է նշված դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը: Նիստի ժամանակ մեղադրողը դատարանից պահանջեց պատիժ սահմանել 6 տարի ազատազրկման , որին ի պատասխան մեղադրյալ Տ. Ասոյանն իր խոսքում առարկություն չներկայացրեց և հայտնեց, որ ինքն համաձայն է ցանկացած պատժի: Տուժող կողմի ներկայացուցիչ, մահացած դերասան Ջիվան Նիկոլյանի հայրը՝ Սամվել Նիկոլյանն իր ելույթում նշեց, որ ինքն առարկություն չունի և որ իր համար կարևորը պատժաչափը չէ այլ, երևույթն է: Վարորդ Տ. Ասոյանի անմարդկային վերաբերմունք ցուցաբերեց, նույնիսկ ներողություն չխնդրեց մինչև վերջ ու իր պահվածքով ավելի շատ վիշտ պատճառեց իրենց, քան թե, 1-2 տարի ավել դատվի ուստի իրենք ցանկացած վճիռի դեմ բողոք չունեն: Ս. Նիկոլյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այդ մարդն իր տեսակով վատ մարդ է: Կողմերին լսելուց հետո և խորհրդակցական սենյակում 2 ժամ անցկացնելով ու վերադառնալով դատավոր Գ. Սարգսյանը հրապարակեց դատավճիռը, որով որոշում կայացվեց մեղադրյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/old/arm/2013-12-06-accident.html]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել էր: [url=https://shamshyan.com/old/arm/from/454/M9DyXmj0em.html]Հիշեցնենք[/url], որ հունվարի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ջիվան Նիկոյանի ծնողները բարձրաձայնում էին իրենց բողոքը, որը վերաբերում էր քննիչի կողմից իրենց նկատմամբ անհարգալից ու արհամարհական վերաբերմունքի հետ: Ծնողներին ավելի շատ վրդովեցրել էր այն, որ քննիչը ոչ մի տեղեկություն չէր տալիս իրենց քրեական գործի ընթացքի մասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր