2817 դիտում
22:21 03-04-2014
Հայ-մոնղոլական խաչակրաց արշավանք
5-րդ դարում Հռոմի Նեստոր պապը ենթադրություն արեց, թե Մարիամ Աստվածածինը ենթակա չէ պաշտամունքի, որովհետև Հիսուսը ծնվել է որպես մարդ և հետո՝ հասուն տարիքում է դարձել Աստծո Որդի: Այդ առումով Մարիամը համարվեց սովորական կին, ով չէր կարող համարվել Աստվածածին և առանձնակի պաշտամունքի արժանանալ:
Դրանից հետո Նեստորը գահընկեց է արվել, հեռացել արևելք և այնտեղ քարոզել իր տեսակետները: Նա քարոզել է քրիստոնեություն՝ սեփական վերապահումներով: Նրա քարոզած ուսմունքը կոչվել է նեստորականություն, իսկ նրա հետևորդները՝ նեստորականներ: Նրանք հավատում էին, որ ցանկացած մարդ ծնվում է որպես մարդ, և եթե հասուն տարիքում ճշմարտության մեջ է ապրում, ապա դառնում է աստված:
Նեստորականությունը տարածվել է արևելքում, կենտրոնական և միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, և գոյատևել մինչև 13-րդ դարի վերջը: Այն տարածվում էր տափաստանային բնակիչների շրջանում: Չինգիս խանի կայսրությունում խղճի, դավանանքի ազատություն կար: Այդ պատճառով նրա բանակում մեծ թիվ էին կազմում նեստորականները, ովքեր իրենց համարում էին քրիստոնյա:
Այս հանգամանքը հիմք է հանդիսացել, որ մոնղոլները ակնկալին ռազմական դաշինք հայկական Կիլիկիայի հետ: Կիլիկիայի հետ դաշնակցելով մոնղոլները հույս ունեին նվաճել Մերձավոր արևելքը արաբներից: Կիլիկիայի թագավորը Միջին Ասիայում գտնվող մոնղոլների փոխարքայի հետ դաշնակցելու 7 նախապայման է առաջարկել, որոնք բոլորն ընդունվել են: Առաջին հայացքից անհավատալի է, սակայն դա պատմական փաստ է:
Հեթում թագավորն առաջարկել է, որ մոնղոլական փոխարքան և նրա իշխանությանը հպատակ ժողովուրդը քրիստոնեություն ընդունեն, ազատագրված հայկական հողերը տրվեն Կիլիկիային, նվաճված տարածքում հաշտեցնեն քրիստոնյաներին և թաթարներին, ազատագրեն Երուսաղեմը և այլն: Եվ այս բոլոր նախապայմանները մոնղոլական փոխարքան ընդունել է: Դրանից հետո սկսվել է հայ-մոնղոլական խաչակրաց արշավանք:
Այդ արշավանքը թվով 4-րդ խաչակրաց արշավանքն է և կոչվել է դեղին խաչակրաց արշավանք կամ հայ-մոնղալական խաչակրաց արշավանք: Հայ-մոնղոլական միացյալ ուժերը մոտեցել են Երուսաղեմին, սակայն նրանց չի հաջողվել գրավել այն: Դրանից հետո միացյալ ուժերը նահանջել են:
Սա հայ ժողովրդի փառապանծ էջերից է, սակայն այն պատշաճ չի ներկայցվել հայ պատմաբանների կողմից: Պատճառն այն է, որ հայերը մոնղոլ նեստորականներին ընդունել են որպես քրիստոնյա, ինչը չի ներվել, քանի որ նեստորականությունը համարվել է աղանդ և դրան չէր կարելի լուրջ նշանակություն տալ: Սակայն եթե վեր կանգնենք այս հատվածական մտածողությունից, ապա հայ-մոնղոլական խաչակրաց արշավանքը շատ ուսանելի դասեր է պարունակում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1866 դիտում
11:15 18-02-2014
Թուրքերի 8 %-ի մոտ առկա է մոնղոլական գեն
1992 դիտում
08:18 03-11-2015
Բուն «խաչակրաց արշավանքը» Տիգրան Սարգսյանի դեմ կսկսվի փետրվարի 5-ից հետո. «Իրատես de facto»
Այս բաժնից
538 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
706 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
571 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ