211652_close_icon

Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել եմ, որ հաղորդում է եղել հանցագործության մասին և հաղորդմանը եղել է արձագանք. Փաշինյանը՝ հոգևորականների ձերբակալության մասին

views-count1873 դիտում article-date 15:27 16-10-2025
Ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այս գործընթացները, որոնք տեղի են ունենում կամ որոնց մասին հայտարարվում են, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերից կամ օրենքի շրջանակներից: Ես դա պարզապես բացառում  եմ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այն հարցին, որ արդյոք Փաշինյանի քաղաքական հայտարարություններից հետո է իրավական գործողությունները իրականացվում:

«Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ  և էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել:

ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավունքների շրջանում:

Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը վերցնելու, պարզապես չկա նման բան:

ՀՀ-ում մի այսպիսի երևույթ կա, կարող է պարզվել, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է:

Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել, որ հաղորդում է եղել հանցագործության մասին և հաղորդմանը եղել է արձագանք:

Չի լինում քրեական ընթացակարգ առանց հաղորդագրության»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր