Վաղը Սահմանադրական դատարանը կհրապարակի կուտակայինի հետ կապված որոշումը
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ վաղը՝ ապրիլի 2-ին, Սահմանադրական դատարանը կհրապարակի կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի երկու դրույթները վիճարկող բողոքի քննության որոշումը:
«Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Որոշման հրապարակման ժամը լրացուցիչ կհայտնենք»,-գրում է Հ. Պապիկյանը:
Նշենք, որ մարտի 31-ին Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի երկու դրույթները վիճարկող բողոքը քննելուց հետո հեռացել էր խորհրդակցական սենյակ: