211652_close_icon
views-count817 դիտում article-date 21:26 08-08-2022

«Պարոն Հովսեփյանի շաքարը հասել է 30,4-ի»․ Վերաքննիչն Աղվան Հովսեփյանի կալանքին առնչվող որոշումը կհրապարակի վաղը. aravot.am

aravot.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ քննեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ նրա պաշտպանական թիմի բողոքը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը։ Հովսեփյանի պաշտպանները վերաքննիչում պնդեցին, որ կալանքը համատեղելի չէ Աղվան Հովսեփյանի առողջական խնդիրների հետ։ «Բժշկական կենտրոնից եմ գալիս։

Ամեն օր գնում եմ բժշկական կենտրոն։ Պարոն Հովսեփյանի շաքարը հասել է 30,4-ի։ Սա ասում եմ ի գիտություն դատավարության բոլոր մասնակիցների, քանի որ սա շատ բարձր ցուցանիշ է եւ առաջացնում է անդառնալի հետեւանքներ։ Կրկնվելու դեպքում կոմա է հնարավոր...»։

Մանրամասներն այստեղ
 

Նմանատիպ նյութեր