«Լիվերպուլ»-ը հետաքրքրված է Օչոայի ծառայություններով
Մեքսիկայի հավաքականի և «Մալագա»-ի դարպասապահ Գիլյերմո Օչոան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է ESPN-ը:
Մեքսկացի դարպասապահը իրեն հիանալի դրսևորեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Մունդիալի ավարտից հետո Օչոան ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մալագա», սակայն Իսպանիայի առաջնությունում մեքսիկացի ֆուտբոլիստը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է դարասային գծում մեծացնել մրցակցությունը:
«Մալագա»-ն Օչոայի տրանսֆերը գնահատում է 5 մլն ֆունտ: