«Լիվերպուլ»-ը հետաքրքրված է «Քյոլն»-ի դարպասապահի ծառայություններով
«Քյոլն»-ի դարպսապահ Թիմո Հորնը հայտնվել է «Լիվերպուլ»-ի հետաքրքրության շրջանակներում, հայտնում է The Sun-ը: Աղբյուրի տվյալներով՝ «կարմիրները» 21-ամյա դարպասապահին կփորձեն ձեռք բերել առաջիկա ձմռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Հորնը «Քյոլն»-ի կազմում անցկացրած 16 խաղում 20 գոլ է բաց թողել և 7 խաղում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը: