Ռոնալդուն և Ռամոսը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել են իրենց տրանսֆերի հանել
Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Սերխիո Ռամոսը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել են իրենց տրանսֆերի հանել, հայտնում է իսպանական «Էլ Չիրինգիտո» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ ֆուտբոլիստները անձամբ Պերեսին են դիմել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/27/78210/]խաղի[/url] (0:1) հաջորդ օրը: