«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին իր արարքի համար կարող է պատժվել. տեսանյութ
Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան կարգապահական գործ է հարուցել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի դեմ` Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում (1:1) տեղի ունեցած միջադեպի համար:
Տեսախցիկները արձանագրել են, որ խաղի ընթացքում կիսապաշտպան հարվածել է հյուրերի խաղացող Կլաուդիո Յակոբայի որովայնին:
Այժմ Ալին պետք է բացատրություն տա մինչև ապրիլի 27-ին երեկոյան: Նշվում է, որ «Տոտենհեմի» խաղացողը կարող է որակազրկվել 3 խաղով: