211652_close_icon
views-count862 դիտում article-date 09:00 13-03-2014

«Ժառանգությունը» մասնակցելու է Ծառուկյանի մոտ կայացող հանդիպումներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ժառանգությունը» մասնակցելու է Ծառուկյանի մոտ կայացող հանդիպումներին, հրավերն ստացե՞լ եք, եթե այո, ե՞րբ է այն տեղի ունենալու՝ հարցրինք Աժ «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանին։ «Մենք, այո, հանդիպելու ենք, այս պահին քննարկվում է «երբ»-ի և «որտեղ»-ի խնդիրը»։ Ձեզ համար էակա՞ն է որտեղ, չե՞ք ուզում գնալ «կանյաչնի»։ «Չեմ կարծում, թե դա այդքան էական է»։ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը։ «Մենք քննարկում ենք նաև հանդիպման ձևաչափը»։ Էն անգամ՝ նախագահական ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին հրավիրեց, դուք ելաք-գնացիք «կանյաչնի»։ Փաստորեն, դո՞ւք եք գնում, Ծառուկյանը չի՞ գալիս։ «Որևէ լուրջ բան չեմ տեսնում այդտեղ, զուտ տեխնիկական պահ է»։ Կարծում եք կկոնսոլիդացվե՞ք իրենց հետ։ «Կարծում եմ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր