3376 դիտում
13:30 12-10-2017
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2017թ. տարեկան հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
ԿԲ նախագահը հանդիպումներ է ունենալու ԱՄՀ և ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների ԿԲ-ների կառավարիչների և Միջազգային Ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներ են նախատեսված ՀԲ փոխնագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիլուի, նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:
Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների, միջազգային ֆինանսական շուկայի արդի վերլուծությունների շուրջ:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
12:42 10-04-2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Վաշինգտոն. մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
2393 դիտում
11:58 22-02-2018
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ՝ մասնակցելու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ