Գերմանիայի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ
Գերմանիայի Իտցեխո քաղաքում մարտի 10֊ի առավոտյան պայթյունի հետևանքով բազմաբնակարան շինությունում պայթյուն է որոտացել, որի հետևանքով շենք ավերվել է, գրանցվել են զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Պայթյունի պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ըստ նախնական վարկածի, պատճառը գազատար խողովակների անսարքությունն է։
Պայթյունի հետևանքով ողջ շինությունը ավերվել է։ Մոտակա շենքերը նույնպես վնասվել են։