Բելգիական բնակելի շենքերից մեկում պայթյուն է եղել, կան տուժածներ
Գերմանական սահմանին մոտ գտնվող բելգիական Վերվե քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով շենքի ճակատային հատվածը փլվել է, հաղորդում է RTBF-ն:
Կատարվածի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ: Ականատեսների խոսքով, պայթյունը հնարավոր է՝ տեղի է ունեցել կենցաղային գազի պատճառով:
Պաշտոնապես դեռևս չի հաղորդվում պայթյունի պատճառների մասին: