Լիբանանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից դեպի հարավ գտնվող Շուեյֆատ արվարձանում պայթյուն է որոտացել: Ըստ ոստիկանության տվյալների, միջադեպի հետևաքով գրանցվել է 3 վիրավոր:
Պայթյունի հետևանքով ուղևորներով միկրոավտոբուս է վնասվել, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Լիբանանի հարավում մի շարք պայթյուններ են որոտացել:
Փորձագետների կարծիքով, դա կապված է «Հեզբոլլահ» իսլամիստական խմբավորման ակտիվության հետ: