Եմենում նավ է խորտակվել․ գրանցվել է ավելի քան 40 զոհ
Եմենում՝ Ադենի ծոցի ափամերձ մասում ներգաղթյալներով նավ է խորտակվել, որի հետևանքով մահացել է ավելի քան 40 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով France-Presse գործակալությունը։
Զոհվածներից 42֊ն ենթադրաբար աֆրիկյան պետության քաղաքցիներ են։ Ըստ որոշ տվյալների, 30 մարդու հաջողվել է փրկել։