211652_close_icon
views-count544 դիտում article-date 16:42 11-10-2026

Ջիբութիի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել․ կա ավելի քան 100 զոհ

Ջիբութիի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով առնվազն 109 մարդ է զոհվել, ևս 116-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի համակարգում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նավում եղել է 305 մարդ։ Զոհվածներից 15-ը երեխաներ են։ Փրկվել է շուրջ 80 մարդ։ Բոլոր ուղևորները Եթովպիայի քաղաքացիներ են։

Միգրանտներ տեղափոխող նավը Ջիբութիից ուղևորվել է Եմեն։

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։

 

Նմանատիպ նյութեր