Ցուցարարները քարեր են նետել Էրդողանի ավտոմեքենայի վրա. տեսանյութ
Նախօրեին Թուրքիայի Մանիսա նահանգ ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոմեքենան քարկոծվել է Սոմա ածխահանքում տեղի ունեցած աղետի պատճառով սկսված բազմահազարանոց ցուցարարների կողմից:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 282-ի: Այսօր կեսօրին Սոմա են ժամանել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և կառավարության մի շարք անդամներ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված:
Թուրքիայում գործում է ընդհանուր հաշվով 740 ածխահանք, որոնցում աշխատում է 48,706 մարդ: