4570 դիտում
18:11 25-02-2014
Գործարար Ռոբերտ Մասումյանը` «Բենզին Ռուբոն», իր դեմ կատարված հարձակման մասին
«Իմ մոտ հիմա ամեն ինչ նորմալ է եւ փառք Աստծո, միայնակ դուրս եմ գնում, ման գալիս»: Այս [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Մասումյանը` «Բենզին Ռուբոն»:
Խոսելով դեպքերի եւ հարուցված քրեական գործի մասին՝ ասաց, որ նորություն չունի: «Ես խփողին ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել: Նաեւ բողոքներ չեմ ներկայացրել: Ինձ թվում է՝ ոտքս սայթաքել է եւ ընկել եմ: Քրեական գործից էլ նորություն չունեմ»,- նշեց գործարարը:
Դիտարկմանը, թե, թեեւ այդպես է կարծում ու բողոք չի ներկայացնում, բայց լուրեր կան, որ իրականում հարձակում է եղել՝ կապված նրա անցյալի գործունեության հետ, ասաց. «Ես անցյալի հետ, որեւէ մեկի հետ պրոբլեմ չունեմ: Կուզեք ընդունեք, ուզում եք, ոչ. ինչ իմ մասին գրում են, 80 տոկոսը սուտ է: Ես ուղղակի բողոքելու սովորություն չունեմ: Թշնամիներ էլ չունեմ: Հիմա ինձ թվում է՝ ես սայթաքել, ընկել եմ, բայց որ քննությունը պարզի, որ հարձակում է, ուրեմն ճիշտը նա է: Ի՞նչ իմանամ: Այս պահին ոչ մի բան չեմ կարող պնդել, սուտ անուններ տալ ու մարդկանց խառնել իրար»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում նա «Գումի շուկայի» մոտից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):
Նմանատիպ նյութեր
51157 դիտում
09:51 14-01-2014
«Բենզին Ռուբոն» հերքում է, որ ինքը հարձակման է ենթարկվել. Իրավունք
2094 դիտում
13:36 19-02-2021
Ինչու է Բենզին Ռուբոն իր ընկերությունը վաճառել հենց Խաչատուր Սուքիասյանին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան