«Բենզին Ռուբոն» հերքում է, որ ինքը հարձակման է ենթարկվել. Իրավունք
«Օրեր առաջ գործարար Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մականվամբ, գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Գումի շուկայի հարակից տարածքում։ Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ գործարարի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Թե մասնավորապես ինչ է տեղի ունեցել դեպքի օրը, փորձեցինք պարզել անձամբ
գործարարից։
- Ամբողջությամբ սուտ է ինձ վրա հարձակվելու մասին լուրերը, ես արդեն չեմ էլ ուզում հերքել, դա սուտ ինֆորմացիա է, ուրիշ ոչինչ։
- Դուք մարմնական վնասվածքներ չէ՞ք ստացել։
- Հա, ստացել եմ, բայց ոչ հարձակման հետևանքով, այլ նրա համար, որ ոտքս սայթաքել է, ընկել եմ, չգիտեմ՝ ինչեր են գրում»,-գրում է «Իրավունք» օրաթերթը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։