4287 դիտում
11:27 20-02-2014
Նոր Խարբերդի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը` կապված նոր ջրագծի կառուցման հետ
Տաք եղանակին զուգահեռ արագացել են նոր ջրագծի կառուցման տեմպերը Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասում:
Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին «Երևան Ջուր» ՓԲԸ պատվերով սկսված աշխատանքները ներկայումս ըստ էության մտել են ավարտական փուլ: «Շինմաստեր» ՍՊԸ-ն խոստանում է ջրագիծը շահագործման հանձնել մարտի 15-ին: Իսկ գործի ծավալը փոքր չէ: Պետք է տեղադրվի մոտ 600 գծամետր երկարությամբ 100մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակ, կառուցվի 5 դիտահոր՝ փականային հանգույցով և ևս 17 անհատական ջրաչափական հոր՝ փողոցի բնակիչների համար, փականն ու ջրաչափը ներառյալ: Աշխատանքների ընդհանուր արժեքը 37,7 մլն դրամ է:
Նոր ջրագծի կառուցումը պայմանավորված է նրանով, որ նախկինը՝ մետաղականը, ձգվում էր գյուղից դուրս գտնվող դաշտում՝ ոռոգման առվին զուգահեռ և գտնվում էր տեխնիկապես խիստ անբավարար վիճակում: Հաճախակի էին վթարները, որոնք միշտ չէ, որ հաջողվում էր արագորեն վերացնել: Իսկ դա էլ հանգեցնում էր ջրի զգալի կորստի և վտանգում նրա որակը: Ավելին, որոշ բնակիչների կողմից կենարար հեղուկը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով Զոնալ թաղամասում, չնայած մատակարարվող ջրի 15 լիտր վայրկյանում քանակին, մշտապես զգացվում էր ջրի անբավարարություն: Մինչդեռ նոր ջրագծի շնորհիվ թաղամասում ոչ միայն կբարելավվի ջրամատակարարումը, այլև հնարավոր կլինի զգալի ջուր տնտեսել:
Իսկ առայժմ, շինարարական և վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 21-ին ժամը 08.00-22.00 կդադարեցվի Նոր Խարբերդի Զոնալ թաղամասի 7, 9, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
16:13 31-01-2014
Կենտրոնի որոշ հատվածներում մինչև փետրվարի 1-ը ջրամատակարարումը կդադարեցվի
1808 դիտում
14:34 07-02-2014
Մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրամատակարարումը 1 օրով կդադարեցվի
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար