11983 դիտում
17:31 13-11-2024
Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանն ու «Վեոլիա ջուր»-ը իրենց խոսքի տերը եղան. Նոր Խարբերդ 11 փողոցում սկսվել են կապիտալ ջրագծի անցկացման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության էրեբունու բաժնի աշխատակիցները իրենց խոստմանը հավատարիմ մեծ թափով սկսել են Նոր Խարբերդ 11-րդ փողոցում խմելու ջրի նոր, ժամանակակից ջրագիծ անցկացնելու աշխատանքները:
Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը իր անմիջական հսկողության տակ է վերցրել ոչ միայն Նոր Խարբերդում բնակիչներին հուզող խնդիրների լուծումը, այլ նաև հաճախակի անակնկալ այցելություններ է կատարում վարչական շրջաններ՝ տեղում հանդիպում բնակիչներին, քննարկում հրատապ լուծում ստացող հարցեր ու, ինչպես ժողովուրդն է ասում, վարչական շրջանների ղեկավարների հետ «կպնում» են գործը օր առաջ անելուն:
Ու այսօր՝ նոյեմբերի 13-ին, Նոր Խարբերդ 11-րդ փողոցից Նոր Խարբերդի վարչական շրջանի ղեկավար Ն. Կակոյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր փոխանցում Դ. Համբարձումյանին, որ «Վեոլիա ջուր»-ը, հավատարիմ իր խոստմանը, արդեն պատրաստակամ է սովետական տարիներից ժառանգություն մնացած, ամբողղջությամբ քայքայված ջրագիծը փոխարինել նոր, ժամանակակից, ավելի արդյունավետ ու որակյալ ջրախողովակներով:
Թորման աշխատանքները իրականացվում են Նոր Խարբերդ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից, իսկ արդեն մոտակա 1-2 օրերի ընթացքում «Վեոլիա ջուր»-ը կսկսի ջրախողովակների տեղադրման աշխատանքները:
Երբ այն ավարտվի, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դ. Համբարձումյանը արդեն պայմանավորվածություն ունի ՀՀ կառավարության հետ՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, որ ասֆալտապատվելու է նաև փողոցը:
Մինչ այս փողոցում նաև լուծվել է արտաքին լուսավորության հարցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին տարիներին Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել թե՛ Մասիս քաղաքում, թե՛ վարչական շրջաններում և այդ ամենի մեջ Դ․ Համբարձումյանի առաջնորդությամբ եղել է շարքային քաղաքացու համար բարեկեցիկ ու ապահով ճանապարհներ, արտաքին լուսավորության խնդիրներ լուծելու հարցը։
Մասիս խոշորացված համայնքի վարչական շրջանների լավագույն ղեկավար է համարվում նաև Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը, ում ավելի շատ կտեսնես իր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումներում, քան որոշ վայ չինովնիկների նման՝ կաբինետում։
Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում լինում է նաև համագործակցությունը «Վեոլիա ջուր» ընկերության հետ և դրա ապացույցը Մասիս խոշորացված համայնքի բազմաթիվ հատվածներում «Վեոլիա ջրի» կողմից հսկայածավալ աշխատանքների իրականացումն է։
Արդեն մի քանի օր է «Վեոլիա ջուր» ընկերության Էրեբունի մասնաճյուղի աշխատակիցները հիմնովին փոխում են Նոր Խարբերդ 11 փողոցի խմելու ջրագիծը, որը կառուցված է եղել դեռ սովետական տարիներին ու ամբողջությամբ մաշված է, ինչի պատճառով էլ միշտ եղել է ջրի կորուստ, որոշ հատվածներում էլ ջրագողության դեպքեր ու հիմա «Վեոլիա ջրի» լավ աշխատանքի շնորհիվ, ինչպես նշում էին նշված փողոցի բնակիչները, իրենց մոտ էլ գարուն եկավ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին․ «Շատ գոհ ու շնորհակալ ենք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից, մեր վարչական շրջանի ղեկավար Նարեկ Կակոյանից, «Վեոլիա ջրից», որ մի քանի շաբաթ հետո այլևս խմելու ջրի խնիրներ չենք ունենա։ Առանց չափազանցնելու ու քծնանքի ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնենք նրանց, որ վերջապես մեզ կմատակարարվի որակյալ խմելու ջուր ու ջրին կարոտ չենք մնա։ Գրեթե ամեն օր մեր վարչականի ղեկավարը գալիս է և «Վեոլիա ջրի» պատասխանատուների հետ հետևում է աշխատանքներին ու նաև իմացել ենք, որ ՀՀ Կառավարության Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դ․ Համբարձումյանը քննարկել են, որ հնարավորության դեպքում առաջիկայում կասֆալտապատվի նաև փողոցը և կլուծվի արտաքին լուսավորության հարցը։ Կրկին մեր շնորհակալությունն ենք հայտնում այս լավ գործը կատարողներին, գործ, որը 30 տարուց ավելի չէր իրականացվում»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)