Անկարգություններ՝ Բաղդադում. կան տասնյակ զոհեր ու 2500-ից ավելի տուժածներ
                        Իրաքում հակակառավարական ցույցերը չեն դադարում, հայտնում է Tass գործակալությունը։
Իրաքյան իրավապաշտպանները նախօրեին հայտնել են երկրում վերջին 2 օրվա ընթացքում այդ ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում 63 մարդու մահվան մասին։
Բացի այդ, վիրավորվել է մոտ 2500 մարդ։ 
«Զոհվածների թիվը Բաղդադում, Մայսանում, Դի-Քարում, Բասրայում, Մութանում, Դիվանիայում, Բաբիլում հասել է 63-ի, տուժածների թիվը՝ 2595-ի»,-ասված է Իրաքի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

